«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ապրիլի 18-ին կայացած հանդիպումը գնահատում է շատ ջերմ, քննարկել են ներդրումների և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը: Ծառուկյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:
«Երեկվա հանդիպումը եղել է շատ ջերմ, քննարկել ենք ներդրումների հարցեր և ցեմենտի գործարանի հետ կապված խնդիրը»,- ասաց Ծառուկյանը:
Հարցին, թե արդյոք հայտարարի եկե՞լ են ցեմենտի վրա տուրք սահմանելու վերաբերյալ նախագծի շուրջ, նա ասաց, որ երկրի վարչապետը կողմ է, որ տնտեսությունը զարգանա, ժողովրդի վիճակը լավ լինի: «Անկախ կուսակցական պատկանելությունից՝ ով լավ առաջարկ անի, որ երկիրը զարգանա, ժողովրդի վիճակը բարելավվի, երկրի վարչապետը համաձայն է»,- նշեց Ծառուկյանը:
Անդրադառնալով լայն քննարկման առիթ դարձած նախագծին, որով առաջարկվում է հարկել իրանական ներկրվող ցեմենտը, սակայն չհարկվի կլինկերը՝ խմբակցության ղեկավարն ասաց. «Իմ քայլը» որոշում է կայացնում, որ կլինկերը պետք է չհարկվի, խնդիր չկա, թող հանրությունն էլ իմանա, որ պատասխանատուն իրենք են, եթե գիտեն, թե դա անելով շինարարությունը կէժանանա, թող անեն»: