տուն Լուրեր Վարչապետն ու ԱԺ նախագահը ներկա են գտնվել Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությանը

Վարչապետն ու ԱԺ նախագահը ներկա են գտնվել Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությանը

71
0

armen-movsisyan-2Երեւանի «Սուրբ Հովհաննես Մկրտիչ» եկեղեցում այսօր` սեպտեմբերի 24-ին տեղի ունեցավ 53 տարեկանում մահացած, Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախկին նախարար, ՀՀ նախագահի խորհրդական Արմեն Մովսիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ վարչապետ Արայիկ  Հարությունյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հարազատներ, ընկերներ:

«Արմեն Մովսիսյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանի էներգետիկայի զարգացման հարցում, շատ աշխատասեր էր, անգամ ուշ ժամերի որ զանգում էինք, կառավարությունում էր լինում: Երբ Գերմանիայում բուժվում էր, խոսել եմ հետը, բոլորս անհանգստանում, զանգում էինք: Ցավում եմ, որ նա անժամանակ հեռացավ կյանքից: Մեծ մարդու կորցրինք»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը:

Նշենք, որ Արմեն Մովսիսյանին սեպտեմբերի 25-ին կհուղարկավորեն իր հարազատ՝ Սյունիքի մարզի Ագարակ գյուղում:

Արմեն Մովսիսյանը Էներգետիկայի, ապա Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար է եղել 13 տարի՝ 2001-2014 թվականներին: Նրա մոտ ուռուցք էր հայտնաբերվել եւ նա տեւական ժամանակ բուժման կուրս էր անցնում արտերկրում: Նա մահացել է սեպտեմբերի 21-ին Գերմանիայում: