տուն Լուրեր Վարչապետն ազատեց աշխատանքից Սերժ Սարգսյանի միլիոնատեր «կադրին»

Վարչապետն ազատեց աշխատանքից Սերժ Սարգսյանի միլիոնատեր «կադրին»

334
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքից ազատել է իր 2 խորհրդականներին՝ Արամ Ղարիբյանին եւ Արսեն Գասպարյանին:  Արամ Ղարիբյանի ազատումը սոցիալական ցանցերում դրական են համարել, քանի որ նա համարվում էր Սերժ Սարգսյանի կադրը: Ավելին՝ Սարգսյանի իշխանության տարիներին, ըստ  լուրերի, մեծ ունեցվածք է դիզել:

Արամ Ղարիբյանը, հիշեցնենք, մինչեւ իշխանափոխությունը 2011-2018 թթ-ին եղել է Սերժ Սարգսյանի խորհրդականը:

Համացանցում փնտրելիս  Արամ Ղարիբյանի մասին  մի հրապարակում գտանք, ըստ որի՝ 2014 թ-ին կառավարությունն պետբյուջեի հաշվինօժանդակել է Արամ Ղարիբյանի և նրա եղբոր՝ Աբել  Ղարիբյանի  100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝  երեք տարով  հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը:

Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովից տեղեկանում ենք, որ 2018 թ-ին Արամ Ղարիբյանը հայտարարագրել է 20,000,000 դրամ պարտատոմսեր, 16.000.000 մլն դրամ փոխառություն, 27.000.000 մլն դրամական միջոց:

Սոնա Դավթյան