Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում մարտի 4-ին տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածների վերականգնման աշխատանքների վերաբերյալ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկվել է, մասնավորապես, «Արփա-Սևան» թունելում առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման կատարման ընթացքը: Արծարծվել են «Արփա-Սևան» թունելով դեպի Սևանա լիճ ջրի տեղափոխմանը, ինչպես նաև շինարարական աշխատանքների կազմակերպմանը վերաբերwղ հարցեր:
Վարչապետն անհրաժեշտ է համարել «Արփա-Սևան» թունելի վերանորոգման աշխատանքների հնարավորինս արագ իրականացումը, ինչը կնպաստի թունելի արտադրողականության բարձրացմանը, և այդ կապակցությամբ հանձնարարականներ տվել պատասխանատուներին: