տուն Լուրեր Վարչապետն՝ առաջին անգամ «Սինոփսիսի» աշխատակիցների հետ նույն գրասենյակում

Վարչապետն՝ առաջին անգամ «Սինոփսիսի» աշխատակիցների հետ նույն գրասենյակում

72
0

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Սինոփսիս Արմենիա» ընկերության գիտաարտադրական կենտրոն։ Վարչապետը հանդիպեց Տեղեկատվական հաղորդակցային տեխնոլոգիաների գործատուների միության (ՏՀՏԳՄ) անդամների, ՏՏ ոլորտի վերազգային ընկերությունների ներկայացուցիչների, ինչպես նաև «Սինոփսիս Արմենիայի» աշխատակիցների հետ։ Այս մասին հաղորդում է 168.am-ը:

 «Սա առաջին անգամն է, որ մենք համատեղ գտնվում ենք նույն գրասենյակում, սովորաբար մենք բոլորով գտնվել ենք նույն փողոցում, նույն հրապարակում։ Սա խորհրդանշական փոփոխություն է մեր հարաբերությունների»,- նշեց վարչապետը։

Նա նկատեց, որ, եթե որևէ մեկի բարեկեցության մակարդակը ՀՀ-ում տեսանելիորեն աճում է, սովորաբար դա կապված է երկու դեպքի հետ.

«Ուրեմն՝ այդ մարդը կա՛մ ներգրավված է կոռուպցիայի մեջ, կա՛մ բարձր տեխնոլոգիաների ոլորտում է։ Այս է պատճառը, որ հիմա մեր գործունեության երկու կարևոր ուղղությունները և ուշադրությունը կենտրոնացած է կոռուպցիայի և բարձր տեխնոլոգիաների հետ կապված խնդիրներում։ Իրականում այստեղ լուրջ սիմվոլ եմ ես տեսնում։ Մի դեպքում՝ մենք գործ ունենք մի սիմվոլի հետ, որն ասում է՝ անհնար է, որևէ բան չի փոխվի, որևէ հույս չկա, ու երկրորդ՝ բարձր տեխնոլոգիաների սիմվոլն էլ ասում է՝ անհնար ոչինչ չկա։

 Մենք կարևորում ենք բարձր տեխնոլոգիաները, որովհետև դա և՛ մտքի առումով, և՛ իրականության առումով ընդլայնում է հնարավորի սահմանը։ Համոզված եմ և հույս ունեմ, որ ձեր մտքերում բազմաթիվ բաներ կան, որ այսօր սովորական մարդկանց համար համարվում են անհնար, բայց 5-10 տարվա ընթացքում դուք իրականություն կդարձնեք, իհարկե, բոլորիս աջակցությամբ»։