տուն Լուրեր Վարչապետին ասեք թող գա. բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

Վարչապետին ասեք թող գա. բողոքի ակցիա՝ Կառավարության շենքի դիմաց

92
0

56f70759c46188d1588b460d

Բողոքի ակցիա է ՀՀ Կառավարության շենքի դիմաց: Այսօր մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները  հերթական անգամ բողոքի ակցիան են իրականացրել գործադիրի շենքի դիմաց, պահանջելով հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: «Վարչապետին կանչեք թող գա կոնդեցիներին պատասխան տա, մենք մեր տներն ենք ուզում: Էս երկրի մեջ մենք  թափառական չենք, կառավարությունը որոշում է կայացնում մեզ հանել տներից հանել քցել են դուրս»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեցին բողոքի ակցիայի մասնակիցները: Նրանց խոսքերով՝ տարիներ շարունակ իրենք փորձել են տարբեր ճանապարհներով իրենց բնակարանային խնդիրը լուծել, սակայն՝ ապարդյուն:

Կոնդ թաղամասի բնակիչները յուրաքանչյուր հինգշաբթի կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անում, ակնկալելով, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կընդունի իրենց, սակայն բնակիչների  ակնկալինքները չեն իրականանում: «Մենք փողոցներում ենք ապրում, իսկ իրանք խաբում են, դարձրել են մեզ հաշմանդամ, քցել են փողոցները»,- հայտարարեցին ակցիայի մասնակիցները: Նրանք նշեցին, որ շուրջ տասը տարի է՝ պայքարում են իրենց բնակարանային իրավունքը վերականգնելու համար, բայց որեւէ դրական արդյունքի չեն հասել:

Հավելենք, որ Կոնդ թաղամասի բնակիչները մեկ անգամ չէ, որ դիմում-նամակ են հասցեագրել ինչպես Սերժ Սարգսյանին, այնպես էլ նախկին ու ներկա վարչապետներին, բայց՝ անպատասխան: