տուն Լուրեր Վարչապետի ու իր փեսայի նոր բիզնեսը (տեսանյութ)

Վարչապետի ու իր փեսայի նոր բիզնեսը (տեսանյութ)

128
0

«Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի»  ղեկավար Վահան Համազասպյանն այսօր մամուլի  ասուլիսում  ասաց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ու իր փեսա Հայկ Հարությունյանը փող են աշխատում արեւային էներգետիկայի ոլորտում եւ խոչընդոտում արեւային էներգետիկայի  ռեալ զարգացումը: «Թալինում պանելներ են դրել,  հպարտանում են, թե արեւային էներգետիկա են զարգացնում: Մինչդեռ դա ընդամենը  մանկական խաղ է: Համահայկական հիմնադրամի փողերով չինական պանելները  բերում են, ասում՝ ոլորտ ենք զարգացնում: Մինչդեռ  կարող էինք  տեղում արտադրել, եթե «Սիրիուս» գործարանը չքանդեին: Պանելների ներկրումն ուղղակի առեւտուր է: Դա ոչ մի հեռանկար չունի: Չինական պանելների համար փող տալիս են, իսկ իմ ու Պարիս  Հերունու ծրագրի համար՝ քոռ կոպեկ չտվեցին»:

Ի դեպ, Վահան Համազասպյանը, որը չէր ցանկանում արեւային ոլորտը զարգացնելու իր ծրագիրն այլ երկրներին ծառայեցնել, որոշել է՝  եթե այլ պետություններից առաջարկ լինի, նրանց հետ համագործակցի եւ կյանքի կոչի իր ծրագիրը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սոնա Դավթյան