տուն Լուրեր Վարչապետի պատասխանը առևտրականներին չի բավարարել. նրանք փակել են ճանապարհը

Վարչապետի պատասխանը առևտրականներին չի բավարարել. նրանք փակել են ճանապարհը

101
0

1 copy

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր Երևանի տոնավաճառների առևտրականները բողոքի ակցիա էին անցկացրել  ՀՀ կառավարության շենքի դիմաց:  Խնդիրն այս տարվա հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» ՀՀ փոփոխված օրենքն է:  Բանն այն է, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պարագայում վերջիններս իրենց հերթին չեն կարող փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ ընդունել է ցուցարարներից 10-ը հոգու: Վարչապետը նրանց ասել է, որ այս օրենքի նպատակն այն է, որ փոքր ու միջին բիզնեսի օգնությամբ խոշորներին օրինականության դաշտ բերեն: Նշենք, որ վարչապետի սենյակը լքելուց հետո ցուցարարները մնացել են կենտրոնական հրապարակում: Նրանք այս պահին վանկարկումներ են հնչեցնում եւ փակել են ճանապարհները: