Կառավարության շենքի դիմաց շարունակվում է Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիան: Բնապահպանները ցանկանում են մուտք գործել կառավարության շենք և ներկայացնել հանքի շահագործման մասին փորձագիտական եզրակացությունը:
Հավաքվածներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը և խնդրեց փոխանցել բնապահպանների ներկայացրած դիրքորոշումների փաթեթը: Բայց բնապահպանները ցանկանում են անձամբ հանդիպել վարչապետի հետ:
Ակցիայի մասնակիցները որոշեցին սպասել, մինչ վարչապետի օգնականը կփորձի կազմակերպել վարչապետի հետ հանդիպումը: