ՀՀ վարչապետի կինը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման հյուրն էր:
Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հարց էր ուղղել առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանի մասին, որը, ըստ օգտատիրոջ, Փաշինյանի ընտանիքի բարեկամն է: Աննա Հակոբյանը հերքեց այդ տեղեկությունը: «Նրանք [նորանշանակ նախարարները] իմ ամուսնու գործընկերներն են, կուսակցության անդամներն են: Անգամ մտերմություն չկա: Անձնական մտերմությունն ու աշխատանքային հարաբերություններն հեռու պետք է լինեն իրարից եւ հեռու են մեզանից»,- ասաց տիկին Հակոբյանը:
Աննա Հակոբյանի խոսքով՝ նույնը վերաբերում է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին: