Araratnews.am-ը երեկ տեղեկացրել է, որ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքը փլուզվել է: Շենքը Արամի 23 հասցեում է, այն պատմական հուշարձան-շենք է, որի մոտ այսօր բողոքի ակցիա է անցկացվում: «Հայաստանի փոքրիկ երգիչներ» խմբի ղեկավար Տիգրան Հեքեքյանի խոսքով՝ վարչապետի հանձնարարականը պատկան մարմինները չեն կատարել: «Մենք դատարան ենք դիմելու»,- ասաց Տիգրան Հեքեքյանը: