Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Գորիս կատարած այցելության ընթացքում մի կին լացակումած նրան հիշեցրեց 2016 թվականին տեղի ունեցած ցավալի դեպքի մասին: Կինն ասում էր, որ այդ դեպքը, որին զոհ գնաց 3 մարդ, դժբախտ պատահար չէր, և որ դժբախտ պատահարի անվան տակ գործը կոծկել են: Փաշինյանը խոստացավ հանձնարարել քննչական ծառայությանը՝ գործը կրկին ուսումնասիրել:
Կնոջ և Փաշինյանի խոսակցությանը հետևեք ԱՅՍՏԵՂ:
Հիշեցնենք, որ 2016 թվականի մայիսի 21-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, Քաշաթաղի Տաք ջրեր կոչվող լճում ողբերգական դեպք էր տեղի ունեցել։ Խեղդվել էր երեք մարդ։
Տեղի ունեցած ողբերգական դեպքին ժամանակին անդրադարձել է նաև Araratnews.am-ը: