տուն Լուրեր Վարչապետը` ԵՏՄ խնդիրների մասին

Վարչապետը` ԵՏՄ խնդիրների մասին

110
0

Hovik-Abrahamyan3

ՀՀ  Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց. «Այս ամսվա ընցացքում հանրային քննարկման առարկա է դարձել ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ հարկման խնդիրը: Խնդիրը նոր չէ: Ղազախստանում նույնպես գործելէ նման անցումային սահմանափակում, խնդիրը նոր  չէ նաև մեր տնտեսական քաղաքականության օրակարգում ընդգրկվածության տեսակետից»:  Ըստ Աբրահամյանի՝ վերջին մեկ տարվա ընթացքում ՀՀ կառավարությունը անընդհատ ու ակտիվ քննարկումներ է ունեցել ԵՏՄ իր գործընկերների հետ, առևտրի հիմնական խոչընդոտ հանդիցասող ԱԱՀ-ի անկատար մեխանիզմների վերացման ուղղությամբ: <Քննարկելով հարցը ՀՀ նախագահի հետ մենք որոշել ենք վերանայել ոլորտը կարգավորող օրենսդրությունը: Առաջարկում եմ օրակարգ լրացուցիչ հարց  մտցնել՝ ԵՏՄ երկրներից մեր քաղաքացիների կողմից ներկրված մեքենաների ԱԱՀ-ով հարկման անցումային դրույթները վերացնելու վերաբերյալ»,- ասաց վարչապետը: