Ինչպես ավելի վաղ նշել էինք, այսօր կառավարության շենքի մոտ շարունակվել է առևտրականների բողոքն՝ ընդդեմ շրջանառության հարկի: Կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է առևտրականների մի խմբի և քննարկել խնդիրը: Վարչապետը խոստացել է օգնել առևտրականներին և խոստացել է երկուշաբթի օրը վերջնական պատասխան տալ ցուցացարներին:
Նշենք, որ ակցիան ավարտվեց և ցուցացարները որոշեցին երկուշաբթի ժամը 11-ին հավքավել ԱԺ-ի դիմաց և ակցիան շարունակել այնտեղ՝ մինչ վարչապետից պատասխան ստանալը: