տուն Լուրեր Վարչապետը խորոված է անում, պաշտոնյաները մարզերում են… Հայաստանում տոնում են Քաղաքացու օրը...

Վարչապետը խորոված է անում, պաշտոնյաները մարզերում են… Հայաստանում տոնում են Քաղաքացու օրը (լուսանկարներ, տեսանյութ)

188
0

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն այսօր տոնում են իրենց՝ Քաղաքացու տոնը: Հեղափոխությունից մեկ տարի անց Քաղաքացու շնորհիվ իշխանության եկած քաղաքական ուժը պետական մակարդակով տոնում է Քաղաքացու օրը՝ այդկերպ ազդակ հղելով քաղաքացիներին, որ իրենք են երկրում իշխանության տերն ու որոշում կայացնողը:

Տոնի շրջանակներում ՀՀ պետական բարձրաստիճան պաշտոնյաների մեծ մասը այժմ մարզերում է:

Սկսենք երկրի ղեկավարից՝ Նիկոլ Փաշինյանից: ՀՀ վարչապետն այս պահին Մաշտոցի պողոտայում է, քաղաքացիների հետ խորոված է անում, նրանց հետ զրուցում և սելֆի անում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկոյան զբոսնելու է նաև Երևանի փողոցներով:

 

ՀՀ կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն ու ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը, Էդգար Առաքելյանն ու մի քանի այլ գործիչներ  Եղեգնաձորում են:

Նախարարը ֆեյսբուքի իր էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է.

58721774_2741537555872935_7164517246620925952_n

Եղեգնաձորի սպորտդպրոցի սաների, քաղաքացիների, ԱԺ պատգամավորների, մարզպետարանի աշխատակիցների հետ տոնում ենք Քաղաքացու օրը։

Ի դեպ տեղի ֆուտբոլի աղջիկների թիմը շատ ուժեղ է՝ նույնիսկ տղաների թիմին է հաղթում ։

Պատգամավորներ Տիգրան Կարապետյանը, Հակոբ Սիմիդյանն ու Արմեն Փամբուխչյանը Կապանում են: Տոնը նշելու են Սյունիքի մարզի հայրենակիցների հետ:

58419860_2180155692072469_4062996490300162048_n

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ու ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը տոնին մասնակցել չեն կարողանա, մեկնում են գործուղման, բայց հասրցրել են շնորհավորել քաղաքացիներին;

Թորոսյանի և Սիմոնյանի տեսաուղերձը՝ ստորև.

 

ՀՀ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը կնոջ և երևախաների հետ զբոսնում է Երևանի փողոցներում:

58671878_782592718803669_2239880098322841600_n

 

Օրվա ընթացքում կներկայացնենք տեղի ունեցող տոնական միջոցառումների մասին: