տուն Լուրեր Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ

120
0

Karen-karapetyan

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության օրվա առթիվ, որում, մասնովորապես, նշել է.

«Սիրելի՛ կանայք,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ մեր մայրերին, տատիկներին, կանանց, քույրերին, դուստրերին մարդկային պարզ երջանկություն, թող ձեր օջախներում միշտ լինի ջերմություն, սեր, հոգատարություն և բարություն:

Մայրերը հայ օջախների հենքն են և սյունը: Այսօր մենք ուղղակի օգտվում ենք առիթից և ևս մեկ  անգամ արտահայտում մեր անսահման սերն ու հարգանքը ձեր նկատմամբ:

Ես ուզում եմ  հավաստիացնել, որ մենք տրամադրված ենք անել  ամեն հնարավորը, որպեսզի մայրությունը Հայաստանում լինի պետության կողմից մաքսիմալ պաշտպանված և մայր դարձած կինը իրեն զգա պետության հոգատարության ներքո:

Այսօր ևս մեկ անգամ ուզում եմ նշել, որ կանայք մեր հասարակության մեջ շատ կարևոր դեր են զբաղեցնում և մենք հետևողական ենք լինելու, որպեսզի կանայք մեր երկրում ունենան բոլոր հնարավորություններն իրենց դրսևորելու և ներգրավված լինելու մեր երկրի զարգացման բոլոր գործընթացներում:

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս գեղեցիկ օրվա կապակցությամբ»: