տուն Լուրեր Վարչապետը Պեկինում քննարկել է ՀՀ-ում մի շարք ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները

Վարչապետը Պեկինում քննարկել է ՀՀ-ում մի շարք ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները

83
0

Aygi1

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Պեկինում հանդիպել է  Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի խորհրդի նախագահի  տեղակալ Լյու Լյանգի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները  քննարկել են Չինաստանի Արտահանման-ներկրման բանկի  մասնակցությամբ Հայաստանում մի շարք ներդրումային ծրագրերի ֆինանսավորման հնարավորությունները, համագործակցության նախատեսվող ուղղությունները:

Վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է տնտեսության մեջ չինական ընկերությունների  ներգրավվածությունը: Նրա խոսքով՝վերջին տարիներին չինական կողմի հետ  քննարկվել են Հայաստանում մի շարք մեծածավալ  ներդրումային ծրագրերի, այդ թվում՝ Հայաստանի հարավային երկաթգծի կառուցման հնարավորությունները:

Լյու Լյանգը ընդգծել է, որ շահագրգիռ են խորացնել Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները  և վստահություն հայտնել, որ առաջիկայում փոխգործակցությունն էլ ավելի կընդլայնվի և կզարգանա: Նա կարևոր է համարել Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը, որը կարևոր նշանակություն կարող է ունենալ տարածաշրջանի  զարգացման գործում:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Նույն օրը  վարչապետ Աբրահամյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները  Պեկինում այցելել են Ամառային պալատ, որը կառուցվել է   Քինգ դինաստիայի օրոք 1750թ. և հանդիսացել է թագավորական ամառային նստավայր: Հյուրերին ծանոթացրել են Ամառային պալատի պատմությանը, չինական արվեստի նմուշներին: