տուն Լուրեր Վարչապետը մտահոգվեց Վերահսկիչ պալատի ներկայացրած ստուգումների արդյունքներից

Վարչապետը մտահոգվեց Վերահսկիչ պալատի ներկայացրած ստուգումների արդյունքներից

130
0

government-session-hovik-abrahamyan

Այսօր ՀՀ Կառավարության նիստին  Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց Վերահսկիչ պալատի արդյունքները մի ծրագրի շուրջ, որի շրջանակներում 2006-2013-ին 74 դպրոցների շինարարության վրա ծախսվել է 22 միլիարդ դրամ:

Ըստ ծրագրիˋ մնացել է 11 միլիարդ դրամ դպրոցների շինարարությունը ավարտելու համար:

«Վերահսկիչ պալատի արդյունքում արձանագրվել է, որ 74 դպրոցներից որևէ մեկի շինարարությունը ավարտված չէ: Օրինակˋ Գավառի թիվ 5 դպրոցին պայմանագրով նախատեսված է 574 միլիոն դրամ վերանորոգելու համար, իսկ 6 տարվա ընթացքում տրամադրվել է 280 միլիոն դրամ, այսինքն նախատեսվածի կեսը: Ցավոք, բոլոր դպրոցների համար գրեթե նույն ձեռագիրն է»,-ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ ստուգումների արդյունքում նաև արձանագրվել է, որ կառավարությունը ուշադրություն չի դարձրել դպրոցների սեյսմակայունության խնդիրներին, և միայն հարցը բարձրացնելուց հետո հաստատվել է, որ կան դպրոցներ, որտեղ արդեն կատարված աշխատանքները ենթակա են քանդման, քանի որ այդտեղ սեյսմակայունության խնդիրները լուծված չեն:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը արձագանքեց և ասաց, որ հնչած մտահոգությունները իրական են:

«Ծրագրից հանվելու են որոշ օբյեկտներ, որոնք վրա գումարներ են ծախսվել, և հիմա տեխնիկական եզրակացության արդյունքում նախորդ տարիների կատարած աշխատանքները պետք է քանդվեն»,-հավելեց Սարգսյանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նույնպես մտահոգվեց և ասաց, որ խնդիրը  շատ լուրջ է:

«Ես չեմ հասկանում, ինչպես կարելի է մի դպրոցում շինարարություն սկսել ` առանց սեյսմիկ անվտանգության խնդիրները ուսումնասիրելու: Փաստորեն, այն գումարները, որ ներդրվել են, առոչի՞նչ են»,-ասաց վարչապետը: