Աշխատանքային այցով Ղրղզստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշիյանը նախօրեին Իսիլ Կուլի շրջանի Չոլպոն-Ատա քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից հետո նախատեսված մշակութային ծրագրին։
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարություների ղեկավարների եւ ԵԱՏՀ նախագահի հետ միասին ներկա է գտնվել «Tengri 2019» ամենամյա միջազգային երաժշտական փառատոնի բացմանը։
ՀՀ վարչապետի աշխատանքային այցը Ղրղզստանի Հանրապետություն ավարտվել է։