տուն Լուրեր Վարչապետը կոչ արեց հանել սև ակնոցները

Վարչապետը կոչ արեց հանել սև ակնոցները

192
0

Hovik-Abrahamyan

Գործադիրի այսօրվա նիստի ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Համաձայն այդ նախագծի՝ հաջորդ տարի 4 մլրդ-ով կավելանա սոցիալական ծախսերի բեռը:

Նախագիծը լսելուց հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասաց.

«Բոլոր երկրներում սոցիալական ծախսերը նվազում են, մենք 4 մլրդ դրամով սոցիալական բեռն ավելացնում ենք»:

Գործադիրի ղեկավարը կոչ արեց լավ լսել և առաջարկեց, որ այն մարդիկ, որոնք սև ակնոցներով են նայում՝ հանեն դրանք: