Այսօր՝ ժամը 14:00-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում տեղի կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումը: Araratnews.am-ին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:
Օրակարգը, ի դեպ, պատգամավորներին հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ, վարչապետը կքննարկի Ամուլսարի հանքի շահագործումը, որին դեմ է նաև իշխանության որոշ ներկայացուցիչներ:
Սոնա Դավթյան