տուն Լուրեր Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին թեկնածություն է առաջարկել

Վարչապետը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ԱԺ-ին թեկնածություն է առաջարկել

118
0

Նիկոլ Փաշինյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում ԱԺ-ին է առաջարկել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը։

Վարչապետը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, եւ հարցը հավանաբար կլինի հաջորդ քառօրյայի օրակարգում:
«Հարգելի պարոն Միրզոյան, ղեկավարվելով «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգովորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկում եմ Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը»։