Araratnews.am-ը երեկ տեղեկացրել էր, որ այսօր Գեղարքունիքում տեղի կունենա «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» ներդրումային համաժողովը: Այն արդեն մեկնարկել է: Վարչապետն իր ելույթում ասաց, որ հիմնական խնդիրը մարզի Սեւանի առափնյա հատվածը համապատասխանեցնել այն վիճակին, որը բնորոշ է տեսարժան վայրի եւ Հայաստանի կարևոր սիմվոլի: «Նոր Հայաստանում մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեն բնապահպանական չափանիշները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հավաստիացրեց՝ վերացել է մենաշնորհային, կոռուպցիոն քաղաքականությունը: Կառավարությունը, ըստ նրա, ցանկանում է բոլոր տնտեսական խաղացողների համար ապահովել հավասար պայմաններ: «Չեմ ասում, որ հավասար պայմանները հիմա կան, չնայած մեկ տարում շատ բան է փոխվել, բայց նորից պետք հետազոտենք դաշտը տեսնելու՝ անարդարության դրսեւորումներ կա՞ն, թե՞ ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունը առանձնահատուկ նշանակություն է տալիս գործարարների ակտիվությանը ոչ միայն Հայաստանում, այլեւ օտարերկրյա ներդրողներին Հայաստան բերելը: «Գործարարությունը առանձնահատուկ տաղանդ է պահանջում»,- համոզված է վարչապետը: