ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից այսօր հարցրին ՀՀ զինանշանի մասին, մասնավորապես, որ զինանշանն աղավաղված է եւ պետք է փոխել: Փաշինյանին սկզբում թվաց, թե խոսքը զինանշանը փոխելու մասին է:
Նրա խոսքով՝ պետք է այնպես անել, որ հոնքը սարքելու փոխարեն աչքը չհանենք: Դահլիճից արձագանքեցին՝ խոսքը զինանշանի աղավաղումների մասին է: «Ցանկացած հարց քննարկելի է: Կարծում եմ՝ մշակույթի նախարարը այս խնդիրը եւս կպահի իր ուշադրության կենտրոնում»,- ասաց ՀՀ վարչապետը:
Սոնա Դավթյան