տուն Լուրեր Վարչապետը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց. hetq.am

Վարչապետը հայտարարագրել է 8 միլիոն դրամը գերազանցող 3 ժամացույց. hetq.am

122
0

Karen

Ինչպես նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, այնպես էլ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի եկամուտները զուտ աշխատավարձով չեն սահմանափակվում: Իսկ դրամական միջոցները մի քանի անգամ գերազանցում են եկամուտները:

Կարեն Կարապետյանը պաշտոնը ստանձնելու՝ սեպտեմբերի 13-ի դրությամբ, ունեցել է մոտ 33 միլիոն դրամ և 70 միլիոն 850 հազար ռուսական ռուբլի եկամուտ:

Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա նրա հաշվին եղել է 120 միլիոն դրամ, 3 մլն 700 հազար դոլար, 850 հազար եվրո և 55 միլիոն ռուսական ռուբլի:

Պարզվում է` վարչապետ Կարեն Կարապետյանն ունի 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող 3 հատ ձեռքի ժամացույց և առևտրային ընկերություններից մեկում 50 միլիոն դրամ արժողության բաժնեմաս: Վարչապետը հայտարարագրել է երկու մարդատար ավտոմեքենա՝ «LEXUS LX 470» և «TOYOTA LAND CRUISER 100 4.5 I» մակնիշի:

Շարունակությունը՝ Hetq.am-ում