Ներկայիս Թուրքիայի Վան նահանգում որոշել են վերանորոգել այն աղբյուրը, որը կառուցել է հայտնի նկարիչ Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյանը), հայտնում է «Ակօս» շաբաթաթերթը:
Աղբյուրը Վան քաղաքին անմիջապես սահմանակից Արտամեդ շրջանի Խորգոմ գյուղում է, որտեղ էլ ծնվել է Գորկին: Վերանորոգումից հետո աղբյուրի շրջակայքում տեղադրվելու են ցուցանակներ, որտեղ հայերենով, քրդերենով, թուրքերենով և անգլերենով ներկայացվելու է աշխարհահռչակ նկարչի կենսագրությունը: Սպասվում է, որ սեպտեմբերի վերջին աղբյուրը հանդիսավոր կբացվի:
Նշենք, որ Հայոց ցեղասպանության տարիներին Գորկին ընտանիքի հետ անցել է Էջմիածին, ապա հետագայում գաղթել ԱՄՆ: