Ինչպես արդեն նշել էինք, ԱԺ ԲՀԿ խմբակցության մամուլի խոսնակն այլևս Վահան Բաբայանը չէ: Այսօր ՖԲ իր էջում եւ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Վ. Բաբայանը նշեց, թե իր սեփական դիմումի համաձայն՝ հրաժարվել է ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից:
Նա նաև հայտարարեց, որ դա իր անձնական որոշումն է. «Դա իմ անձնական որոշումն է, այլ բան չեմ կարող ասել: Նոր մամուլի խոսնակ կլինի, իրենից կարող եք ամեն ինչ ճշտել»:
Մեր ունեցած տեղեկություններով՝ ԲՀԿ մամլո խոսնակ կնշանակվի ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Վանիկ Էլիզբարյանը: Վերջինս լրագրողների հետ աշխատելու փորձ ունի: