Երեկ երեկոյան Վանաձոր քաղաքի Երևանյան խճուղու 88 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կայանի մոտ հայտնաբերվել է 1995 թվականին ծնված Հարություն Ա.-ի դին: Նախնական տվյալներով՝ երիտասարդի մարմնի որովայնի և աջ ձեռքի շրջանում հայտնաբերվել են կտրած-ծակած վնասվածքներ:
Այս մասին araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից: