տուն Լուրեր Վանաձորի ու Գյումրիի արդյունքներից դժգոհ ենք. Աղվան Վարդանյան

Վանաձորի ու Գյումրիի արդյունքներից դժգոհ ենք. Աղվան Վարդանյան

107
0

aghvan

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ամփոփել է ՏԻՄ ընտրությունները: Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում. հաղորդում է yerkirmedia.am-ը։

«Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը:

Ինչ վերաբերում է ՏԻՄ ընտրությունների արդյունքներին, նա նշեց, որ ՀՅԴ-ն չի ունեցել որևէ համայնքապետ, որը գործող էր և չի վերընտրվել: 2-3 դեպք կա, որը վերաբերում է միավորված համայնքներին, օրինակ` Շիրակի մարզում, որտեղ 10-11 համայնք միավորվել են, այնտեղ մի փոքր համայնքում ՀՅԴ-ն ունեցել է համայնքապետ, ով չի վերընտրվել: Եղել են համայնքներ, որտեղ ՀՅԴ պաշտպանած թեկնածուները հաղթել են 17-20 տարվա գյուղապետերին` Գեղարքունիքի մարզի Գեղամավան գյուղում և Կոտայքի մարզի Զովունի գյուղում:

Ինչ վերաբերում է Գյումրիի ու Վանաձորի ընտրություններին, Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ-ն բավարարված չէ արդյունքներով: Եթե Վանաձորում ՀՅԴ-ն կարողացավ հաղթահարել 6,4 տոկոսի շեմը, որը, ըստ Վարդանյանի, դարձյալ ցածր արդյունք է, ապա Գյումրիում ՀՅԴ-ն նույնիսկ այդ շեմը չհաղթահարեց: «Բնականաբար, Վանաձորի ու Գյումրիի արդյունքներից դժգոհ ենք»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։