Այսօր ժամը 18:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն: ԱԻՆ հաղորդմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ գազի բալոնից արտահոսքից բնակարաններից մեկում տեղի է ունեցել կուտակված գազի պայթյուն՝ առանց հրդեհի բռնկման, ինչի հետևանքով կոտրվել են հյուրասենյակի և ննջասենյակի ապակիները, իսկ այրվածքներ ստացած քաղաքացի Ս. Չ.-ին (1966 թ.) շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են առաջին օգնություն. տուժածը հրաժարվել է հոսպիտալացումից: