Երիտասարդության միջազգային օրը այս տարի նշվում է «Փոխակերպելով կրթությունը» խորագրով: Ինչպես հայտնի է օրը հանրահռչակվել է ՄԱԿ-ի կողմից և օրվա խորհուրդն է՝ երիտասարդությանն առնչվող հարցերի բարձրաձայնումը: «Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքում փորձագիտական գնահատականներով և SMS քվեարկությամբ 2019 թվականին երիտասարդական մայրաքաղաք է հռչակվել Վանաձորը:
Երիտասարդական մայրաքաղաքն այսօր ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
Ինչպես հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, mիջոցառմանը ներկա է եղել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
«Մենք ցանկանում ենք ունենալ կրթված, իրազեկ ու ինքնավստահ քաղաքացի, որն արդեն պատանեկության փուլում հասկացել է, թե վաղն ինչով է ցանկանում զբաղվել ու գիտի, որ իր նպատակներին հասնելու ամենից գործուն երաշխիքն ինքնազարգացումն է։ Այս նպատակով փոխում ենք մեր հանրակրթական չափորոշիչները։ Գործընթացն արդեն սկսվել է, ու մի քանիտարի հետո կունենանք նոր դպրոցական ծրագրեր, որոնք համապատասխան կլինեն ապագայիմարտահրավերներին ու դպրոցը սիրելի կդարձնեն երեխայի համար»,- երիտասարդներին դիմել է Արայիկ Հարությունյանը։
Օրվա խրհրդի կապացությամբ տեղի են ունեցել տարբեր միջոցառումներ ր տոնակատություններ: