Այսօր «Գելափ ինթերնեշնլ ասոցիացիայի» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց «Քաղաք Վանաձորի ՏԻՄ/ավագանու ընտրություններ. քաղաքական կուսակցությունների վարկանիշները» հետազոտության արդյունքները:
Սեպտեմբերի 23-28-ը անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել է 600 մարդ: Հարցվածների 11,3 տոկոսը դժվարացել է պատասխանել՝ գո՞հ են արդյոք գործող քաղաքապետ Սամվել Դարբինյանի աշխատանքից հարցին: 44,7 տոկոսը պատասխանել է՝ միանշանակ ոչ, 19,8 տոկոսը՝ ավելի շուտ ոչ, 16,3 տոկոսը` ավելի շուտ այո, 7,8-ը տոկոսը՝ այո:
Մանրամասները՝ տեսաշարով: