Քրեագետ փորձագետ Վիդենթ դի Մայոն հաստատել է այն վարկածը, համաձայն որի` նկարիչ Վինսենթ Վան Գոգը ինքնասպան չի եղել, այլ սպանվել է: Այս մասին ասվում է Vanity Fair ամսագրի դեկտեմբեր ամսվա համարում: Պարբերականի տեղեկություններով` տասնամյակներ շարունակ Վան Գոգի ինքնասպանության վարկածը կասկածի տակ չէր դրվում, սակայն 2011 թվականին նրա կենսագիրները` Սթիվեն Նայֆեն և Գրեգորի Ուայթ Սմիթը կարծիք են հայտնել, որ նկարչին սպանել են հրազենից: Հիմա այս վարկածը պաշտպանում նաև Դի Մայոն:
Նա համարվում է աշխարհի լավագույն մասնագետը հրազենային վանսվածքների ոլորտում: Մասնագետն ուսումնասիրել է Վան Գոգի մահվան հետ կապված նյութերը և հայտարարել, որ վնասվածքի բնույթից կարելի է ենթադրել, որ Վան Գոգը չէր կարող ինքնասպան լինել: