«Համակերպվեք, որ ապրում ենք ավտորիտար ռեժիմում»,- դիմելով խորհրդարանի դիմաց հավաքված քաղաքացիներին՝ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
«Պարոնա´յք ոստիկաններ, ես ամաչում եմ Ձեզ համար, դուք բազմախոսությունն եք ոտնահարում: Այս ոգևորությամբ դուք հանցագործների դեմ պայքարեք, ինչի մեջ թաղված է մեր երկիրը, նման դուխով գնացեք Լիսկայի դեմ պայքարեք, գնացեք սահման կռիվ տվեք»,- գոչեց Արամ Մանուկյանն ու ավելացրեց. -«Դուք կատարում եք քաղաքական պատվեր»:
«Ոստիկանությունը սահման գնացել է, պետք լինի էլի կգնա»,- բազմության շարքերից արձագանեք Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:
«Հայաստանում սկսեց գործել նոր Սահմանադրությունը՝ խուժանության Սահմանդրությունը: Սա խուժանություն է, Վալերի Օսիպյանի նման խուժանն այսօր ղեկավարում է ոստիկանական ստորաբաժանումը»,- բորբոքված շարունակեց խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դիմաց այս պահին «Չեք անցկացնի» քաղաքացիական նախաձեռնությունը ցույց է անցկացնում՝ ընդդեմ Սահմանադրական փոփոխությունների: Ոստիկանության ե նախաձեռնության անդամների միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով կան բերման ենթարկվածներ: