տուն Հասարակություն Իրավական Վահե Գրիգորյանը կստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը. մանրամասներ

Վահե Գրիգորյանը կստանձնի ՍԴ նախագահի պաշտոնը. մանրամասներ

142
0

Քիչ առաջ հայտնել ենք, որ երդմամբ հանդես եկավ և ՍԴ դատավորի պաշտոնը զբաղեցրեց ԱԺ-ի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը: Վահե Գրիգորյանը անակնկալ հայտարարություն արեց.

«Այսօր այս երդումը տալով ես դառնալու եմ Սահմանդրական դատարանի երկրորդ դատավորը… Սահմանադրական դատարանի դատավորի երդումը տալուց հետո Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես այս պահի դրությամբ Սահմանադրական դատարանի միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը բացակայում է այս օրերին, ես ստանձնելով Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները և պարտականությունները, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին: »,- ասաց Վահե Գրիգորյանը` նշելով, որ երբ խնդիրներ լինում են կազմի մեծամասնության հարցով, դա արդեն խնդիր չէ, այլ ճգնաժամ է:

Վահե Գրիգորյանի ելույթն ամբողջությամբ կարող եք լսել ԱՅՍՏԵՂ: