տուն Լուրեր Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել....

Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել. Արմեն Աշոտյանը՝ Վահան Հովհաննիսյանի մասին

275
0

arm138072097878

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է Վահան Հովհաննիսյանի մասին իր հուշերից:

«Մտերիմները գիտեին, որ նա վատառողջ է: Շատ վատառողջ: Գերմանիայից վերադարձող բոլոր պատվիրակություններին հարցնում էինք. Վահանը ոնց է: Բոլորի մոտ հույս կար, որ այդ կենսուրախ և պայծառ մարդը հաղթելու է մահը հանուն կյանքի, որն այնքան սիրում էր:

Այսօր Վահան Հովհաննիսյանը գնաց: Շատ ծանր ու վշտացնող ազդ անցնող տարվա վերջին կիրակի:

Երբ սեպտեմբերին Բեռլինում էի, մենք հանդիպեցինք՝ հիշելով համատեղ աշխատանքի ամենավառ դրվագները, խոսեցինք ամենինչից, բայց նրա կատակները հաճախ մահվան մասին էին, ծանր կատակներ էին: Ի պատասխան ասացի, որ դու մեռնելու իրավունք չունես, մինչև ինձ ու Հրայրին (Թովմասյան) դալանում չծեծես: Ժպտաց, ասելով՝ դե դու արդեն մի կողմ, իսկ Հրայրի մասին դեռ կմտածեմ: Բաժանվեցինք, հույս ունենալով, որ էլի կհանդիպենք:

Չստացվեց:

Վահանը եզակի մարդ էր, ումից Ազգային Ժողովում ես շատ բան եմ սովորել: Ամենաինտելեկտուալ, ամենամտավորական մարդկանցից մեկը զարդարում էր յուրաքանչյուր շրջապատ, որտեղ հայտնվում էր:

Աստված հոգիդ լուսավորի, ընկեր Վահան»: