Այսօր լրացել է հայ մեծ գրող, բանաստեղծ Վահան Տերյանի ծննդյան 130-ամյակը: Կոմիտասի անվան պանթեոնում տեղի ունեցավ հիշատակի միջոցառում, որին ներկա գտնվողները ներկայացրեցին Վահան Տերյանին բոլորովին այլ ուրիշ տեսանկյունից: Հայ ընթերցողը Վահան Տերյանին միշտ պատկերացնում է աշնան, մշուշի, շրշյունի, ստվերների ներքո: Այս պատկերն ամբողջությամբ փոխվեց, քանի որ հայ մեծ գրողին ներկայացրեցին որպես հայրենասեր, արու գրող, որն իր ազգի համար աքսորվելով է մահացել:
Մանրամասները՝ տեսանյութում: