ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում կմասնակցի Գերմանիա-Հայաստան միջազգային տնտեսական ֆորումի աշխատանքներին։
Նախարարությունից հայտնում են, որ համաժողովին կմասնակցեն նաեւ Հայաստանի եւ Գերմանիայի բիզնես ոլորտի ներկայացուցիչներ: Ըստ ոլորտների՝ տեղի կունենան քննարկումներ երեք հիմնական ուղղություններով՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ հեռահաղորդակցություն, տրանսպորտ եւ ճանապարհաշինություն, էներգետիկա։
Մեր պատվիրակությունը գերմանացի համապատասխան ոլորտների գործարարներին ու մասնագետներին կներկայացնի Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի եւ ճանապարհաշինության բնագավառի ձեռքբերումները՝ նպատակ ունենալով տեղում համագործակցության եզրեր գտնել։