«Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով ամիսներ առաջ իր կնոջ և երեխայի հետ Հայաստանից փախել էր Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, տեղափոխվել է երրորդ երկիր, հաղորդել է կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Նովելլա Ջաֆարօղլուն:
Նա սակայն չի հայտնել, թե Մարտիրոսյանները կոնկրետ, որ երկիր են տեղափոխվել: