տուն Լուրեր Վահան Հովհաննիսյանի մահն անդառնալի կորուստ է. Արթուր Աբրահամը ցավակցում է

Վահան Հովհաննիսյանի մահն անդառնալի կորուստ է. Արթուր Աբրահամը ցավակցում է

350
0

10432546_1002983723050545_7870428504053935882_n

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը ցավակցական խոսք է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննիսյանի մահվան կապակցությամբ.
«Խոր վշտով ցավակցում եմ Վահան Հովհաննիսյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին և համայն հայությանը` մեծ հայրենակցի վաղաժամ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննիսյանի հետ իմ վերջին հանդիպումը անցնող տարվա հոկտեմբերի 3-ին էր: Այդ օրը նա բարձր տրամադրություն ուներ, կատակներ էր անում և իր առողջ կենսախնդությունը վարակում բոլորիս: Ցավոք, այսօր արդեն մեզ հետ չէ ականավոր հասարակական-քաղաքական գործիչը, մեծ հայն ու հայրենասերը: Սա անդառնալի կորուստ է բոլորիս համար:
Վահան Հովհաննիսյանի հիշատակը մշտապես վառ կմնա հայ մարդկանց հոգիներում:
Մխիթարություն և սփոփանք` բոլոր վշտացյալ սրտերին,- նշել է Արթուր Աբրահամը:

(լուսանկարում` Արթուր Աբրահամ, Վահան Հովհաննիսյան, 2014 թ., հոկտեմբերի 3, Բեռլին)»: