տուն Լուրեր Վահան Բաբայանը հնարավոր է` փակագծեր բացի

Վահան Բաբայանը հնարավոր է` փակագծեր բացի

119
0

vahan-b

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը չի ցանկանում մանրամասներ ներկայացնել իրենց ներկուսակցական խնդիրներից` նշելով, որ եթե կարիք լինի՝ փակագծեր կբացի:

Հիշեցնենք` երեկ Վահան Բաբայանը հրաժարվել էր ԲՀԿ մամուլի խոսնակի պարտականություններից:

«Շատ վարկածներ ու հետաքրքիր վերլուծություններ եմ կարդում, տարբեր տեսակի, բայց երեկ ինչ-որ տեղի էր ունեցել, մենք չենք ուզում դրա մասին հրապարակավ խոսել: Դա մեր ներկուսակցական խնդիրն է: Այո, կան ներկուսակցական խնդիրներ և տարաձայնություններ: Մնացած հարցերի շուրջ կխոսենք ավելի ուշ»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Վահան Բաբայանը:  Նա խոստովանեց, որ ինքը կողմ է ՀՀԿ-ի հետ կոալիցա կազմելուն:

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ում ներքին կոնֆլիկտներ սկսվեցին ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության համատեքստում: ԲՀԿ-ի մի մասը ևս ՀՀԿ-ի հետ կոալիցա կազմելու ցանկություն ուներ, իսկ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ունենալով հակառակ տեսակետ, հայտարարել էր, որ մինչև խորհրդարանական ընտրություններ այդ թեման իրենց համար փակված է: