տուն Լուրեր Վագոն-տնակում տեղի է ունեցել հրդեհ

Վագոն-տնակում տեղի է ունեցել հրդեհ

155
0

Oգոստոսի 5-ին, ժամը 16:46-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:02-ին, մարվել՝ 17:31-ին:

Ամբողջությամբ այրվել են 12 մ երկարությամբ վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: