«Վաղը՝ մայիսի մեկին, այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն»,- այսօր հայտարարեց «Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք՝ վաղը՝ ժամը 12:00-ին, Ազգային ժողովը հատուկ նիստում պետք է ընտրի ՀՀ վարչապետ:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վաղը հայ ժողովուրդը պետք է տոնի իր անշրջելի հաղթանակը: «Առավոտվա ժամը 11-ից հավաքվել հրապարակում, չգնալ այլ տեղ, փողոց չփակել, այլ գործողություն չանել, բողոքի տրամադրություն չունենալ: Տոնել հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ»,- հայտարարեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հանրապետության հրապարակից ԱԺ նիստն ուղիղ կցուցադրվի: Իսկ նիստից հետո «Ելք» խմբակցության պատգամավորները կմիանան ժողովրդին՝ տոնախմբությանը: