տուն Լուրեր Վաղը մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը

Վաղը մայրաքաղաքի որոշ հատվածներում դադարեցվելու է երթևեկությունը

132
0

septemberi-16-in-18--n91317-1

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի անցկացման ընթացքում ժամանակավորապես կդադարեցվելի տրանսպորտային երթևեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում հետևյալ ժամերին.

 — ժ. 05:00-13:00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 21-ին մայրաքաղաքում կդադարեցվի երթևեկությունը` նշված ժամերին հետևյալ փողոցներում.

— ժամը 05:00-15:00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան և Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

— ժ. 10:00-13:00 – Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 21-ին քաղաքապետարանը խնդրում է տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության Հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

Ելնելով փողոցների փակ լինելու հանգամանքից՝ հասարակական տրանսպորտի աշխատանքը կկազմակերպվի շրջանցիկ ճանապարհներով:

Ստեղծվող ժամանակավոր անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը: