Սեպտեմբերի 16-ին Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի էր դիմել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 1955 թ ծնված Սուրեն Գաբրիելյանը :
Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Ըստ կալանավորի հարազատների, պատկան մարմիններն իրականացրել են պաշտոնական դիրքի չարաշահում:
Սուրեն Գաբրիելյանն ունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնց առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության Քրեական Դատավարության օրենսգրքով կալանավորը չի կարող շարունակել կալանավայրում պատժի կրումը :

Araratnews-ը հաճախ է անդրադարձել պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի թերություններին: Մասնավորապես, 2013թ.-ին 5468 դատապարտյալ դիմել է վաղաժամկետ արձակման համար իրենց կալանավայրեր, որոնցից անկախ հանձնաժողովին ներկայացվել են` 960-ը, և միայն 261-ն է ազատ արձակվել: Ստացվում է , որ բավարարվում են միայն 2-3% կալանավորների դիմումները:
Փաստորեն, Անկախ հանձնաժողովի նման վարքը նպաստում է փախուստներին, ինչպես Սուրեն Գաբրիելյանի դեպքում էր:
Արմեն Մկրտչյան