տուն Uncategorized «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց. ՔԿ

«Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը ձերբակալվեց. ՔԿ

112
0

shushanik

Ինչպես տեղեկացնում է News.am-ը՝ Քննչական կոմիտեն հաստատեց, որ երեկ՝ հունվարի 22-ին, ձերբակալել են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին:

ՔԿ-ի հաղորդմամբ, բժշկուհին կասկածյալ է Երեւանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնից հուլիսի 27-ին «Էրեբունի» ԲԿ տեղափոխված եւ երկու օր անց մահացած Մերի Մարգարյանի գործով՞:

Նշենք, որ Շուշանիկ Բախշյանին են հարազատները մեղադրում են ծննդկանի եւ նորածնի մահվան մեջ:

Մերի Մարգարյանի եղբոր պատմելով՝ քույրը 4 օր շարունակ բարձր ջերմություն է ունեցել, սակայն բժշկուհին հրաժարվել է հոսպիտալացնել: Միայն հուլիսի 26-ին են նրան հիվանդանոց ընդունել, սակայն հաջորդ օրն արդեն իսկ խորհուրդ են տվել տեղափոխել այլ հիվանդանոց: Հարազատները տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրան անմիջապես կեսարյան հատում են արել: Մերիի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, հուլիսի 29-ին նա մահացել է: Հուլիսի 30-ին կեսօրին մահացել է նաեւ ծննդկանի նորածին դուստրը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։