Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պատվո շքանշան է շնորհել Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովին: Այս մասին հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը: Կադիրովը շքանշանը ստացել է կատարված աշխատանքի, հասարակական ակտիվ գործունեության և բազմամյա բարեխիղճ աշխատանքի համար: Հիշեցնենք, որ երկու օր առաջ Չեչնիայում ձերբակալվել են նախկին զինվորականներ, որոնք մեղադրվում են Բորիս Նեմցովի սպանության մեջ: Նրանցից մեկին Կադիրովն անվանել է հայրենասեր: