Utair Airlines-ը դադարեցրել է թռիչքները Ռուսաստանից դեպի Հայաստան: Բացի այս, դադարեցվել են թռիչքներ նաև դեպի Ադրբեջան, Բելառուս և Տաջիկստան: Այս մասին հաղորդում է TASS-ը։
Կասեցվել են մարտի 19-ից ապրիլի 30-ը դեպի Մինսկ և հակառակը ուղղությամբ չվերթները, մարտի 20-ից ապրիլի 30-ը՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:
Ավելի վաղ Utair-ը դադարեցրել էր թռիչքները ՌԴ-ից Ուզբեկստան, Բեռլին, Միլան, Ռիգա և Վիեննա: Տոմսեր գնած անձանց կվերադարձվի դրանց ամբողջ արժեքը: