Մինսկում Ուկրաինայի հարցով բանակցություններից առաջ USA Today պարբերականը գրում է, որ Ուկրաինայի ապագան կախված է մազից: Այսօր Գերմանիայի, Ֆրանսիայի, Ուկրաինայի և Ռուսաստանի ղեկավարները քննարկելու են արևելքում ծավալվող հակամարտությունը:
Պարբերականը հիշեցնում է, որ չնայած այս բանակցություններին, բախումները շարունակվում են: Հակամարտության ընթացքում արդեն սպանվել է առնվազն 5400 հոգի, մեկ միլիոն մարդ դարձել է փախստական: Նախորդ խաղաղության համաձայնագիրը չի կարողացել վերջ դնել հակամարտությանը: