տուն Լուրեր USA Today-ն ամերիկացիներին կոչ է անում չքվեարկել Թրամփի օգտին

USA Today-ն ամերիկացիներին կոչ է անում չքվեարկել Թրամփի օգտին

143
0

150626-news-trump

USA Today ամերիկյան խոշոր պարբերականն իր 34-ամյա պատմության մեջ առաջին անգամ բացահայտ դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին՝ իր ընթերցողներին կոչ անելով չքվեարկել նրա օգտին: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

Պարբերականը նշել է, որ ամերիկյան թերթը երբեք չի աջակցել որևէ թեկնածուի: Միայն մեկ անգամ՝ 1991 թվականին, այն դեմ է հանդես եկել Լուիզիանայի նահանգապետի թեկնածու Դևիդ Դյուքին:

«Խմբագրական խորհուրդը  համակարծիք է, որ Դոնալդ Թրամփն անպիտան է նախագահի պաշտոնի համար»,- ասված է USA Today-ի հոդվածում: